|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Օգոստոսի 20-ի երեկոյան Սուխումի տուրբազայի շրջանում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Այնար Ավիդզբայի մեքենան. հայտնում է Наша Абхазия-ն: Վարորդի մոտ բացակայել է տեխանձնագիրը: Արձանագրությունը կազմել է հայ ոստիկան Ալբերտ Զեբելյանը: Ավիդզբան դեմ չի եղել:
Օգոստոսի 21-ին, սակայն, երբ ոստիկանը վերադարձել է տուն, շենքի բակում նրան դիմավորել են Ավիդզբան և ևս մեկ տղամարդ: Նրանք դաժանորեն ծեծել են Զեբելյանին և անգամ կտրել նրա ականջը: Զեբելյանը ներկայումս հիվանդանոցում է: