կարևոր
991 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-24 15:36
Աշխարհ

Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացավ համաժողովի պաշտոնական կայքից։ Նա կմասնակցի համաժողովի պանելային քննարկումներից մեկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովին կմասնակցեն նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։