|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ սպառնալիքները։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորմանը։ ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերում այդ ուղղությամբ դաշինքի գործունեությանը։
Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պարբերաբար կոչ է անում իր դաշնակիցներին պատրաստ լինել ձգձգվող պատերազմների ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի տարբեր կետերում: