կարևոր
676 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-17 12:45
Աշխարհ

Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին

Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով Միացյալ Նահանգները շփման մեջ է եվրոպական շահագրգիռ երկրների հետ։ Այդ մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը՝ նաև մանրամասներ հայտնելով ՌԴ նախագահի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումից։

«Մենք քննարկումներ ենք անցկացնում Ուկրաինայի, Եվրոպայի բոլոր շահագրգիռ երկրների հետ: Դրանք են Ֆրանսիան, Բրիտանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, մյուսները», - ասել է նա։

Ուիթքոֆը նաև դրական է գնահատել մարտի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որը տևել է 3-4 ժամ։

Իսկ CBS News-ին տված հարցազրույցում Ուիթքոֆն ասել է, որ Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների շրջանակներում քննարկվում են նաև Զապորոժիեի ատոմակայանին և Սև ծովի նավահանգիստների հասանելիությանը վերաբերող հարցերը։