Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին Տեր-Մարգարյանը հայտնեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին։
Նա, սակայն, չանդրադարձավ իր մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, այլ մեղադրեց դրա մասին խոսող ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ շեշտելով, թե նրանք շահարկում են իրավիճակը։ Ավելին՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը նա անվանեց սադրանք։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծի էին ենթարակել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվել էր, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել։ Միջադեպը տեղ էր ունեցել այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարել էր, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ: