Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանոթյան նախարար Սուրեն Պապիկյան։
Նամակում, մասնավորապես, նշված է․
«Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հանրային աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ թե ավագ, թե երիտասարդ սերունդները, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիրներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու գնացած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան։
Հայ ժողովրդի շրջանում Հաղթանակի օրվա նկատմամբ խորը հարգանքի ֆոնին, համատարած վրդովմունք առաջացրին ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և հայհոյախառն հայտարարությունները, որոնք փաստացի արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան, որոնք նա հնչեցրել էր այս սուրբ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել այն մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի հայտնի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Բաղրամյանի անունը։
Դժվար է նման արարքը գնահատել այլ բան, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, ովքեր կանխեցին Հիտլերի՝ ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»։
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։
Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում։ Բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում՝ նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Կան արխիվային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր՝ մշակված, հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ անկախ Հայաստանից արդեն նաև հայկական լեգեոները, որի մասին գիտեք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և ՛ Հայաստանից, և ՛ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։