Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք շահագրգիռ ենք, որ այն ուժերը, որոնք գիտակցում են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կարևորությունը, ծանրակշիռ դեր կատարեն Հայաստանի քաղաքական կյանքում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի շուրջ զարգացումներին իրենց վերաբերմունքի մասին հարցին։
«Ռուսատանը շատ զգուշությամբ է մոտենում Հայաստանում կատարվող գործընթացներին։ Մենք, իհարկե, շահագրգիռ ենք, որ այստեղ լինի կայունություն, լինի առավելագույն հնարավոր հասարակական կոնսենսուս»,-հավելեց նա։
Գազի գնի մասին խոսել չցանկացավ՝ բանակցությունների մանրամասներին անդրադառնալ, ասաց, չի կարող։
ՀԱՊԿ-ն ե՞րբ է արձագանքելու Ադրբեջանի կողմից դեպի Հայաստանի տարածք կրակոցներին՝ դեսպանը դիվանագիտորեն պատասխանեց․ «Այստեղ կարելի է ասել, որ ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն կարևոր դեր է կատարում՝ ապահովելով երաշխիքներ, որ իրավիճակը բացասական սցենարով չզարգանա, սրացում չլինի․ սա շատ ծանրակշիռ անվտանգության բարձիկ է։ Իհարկե, կա նաև Հայաստանի հետ երկկողմ անվտանգային համագործակցություն։ Կարծում եմ, այս բոլոր գործոնները բավական ծանրակշիռ են տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»։
Հայ-Ռուսական հարաբերությունները պահպանում են ժառանգականությունը՝ արձանագրեց դեսպանը։
«Հայ-ռուսական հարաբերությունները միշտ, երկար տարիների ընթացքում եղել են առանձնահատուկ, դրանք պարզ՝ ժողովուրդների միջև հարաբերություններ են, որոնց միավորում է մշակույթը, պատմությունը, հոգեբանությունը և, իհարկե, անվտանգության, զարգացման հեռանկարները։ Այստեղ կարող եմ հստակ ասել, որ ժառանգականությունը պահպանվում է»,-ասաց նա ու հավելեց՝ խոսքը քաղաքական բարձր մակարդակի հարաբերությւոնների, տնտեսական, տեղեկատվական, անվտանգային և այլ հարցերի մասին է։
Մանրամասն՝ տեսանյութում․