Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
«Հրապարակը» գրում է․ Արդեն երկու շաբաթ է՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը վարչության նիստեր չի անում: Սովորաբար, կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության նիստերը տեղի են ունենում ամեն երեքշաբթի, որից հետո կուսակցության եւ վարչապետի էջերով տարածվում են նիստերից տեսանյութեր, հաղորդագրություններ։ Ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ նախօրեին վարչության նիստերի մասին ոչինչ չեն տարածել: ՔՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե, քվորումի խնդրով պայմանավորված, նիստեր չեն արվում, վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ վոյաժների մեջ են:
Սակայն թիմում ոմանք չեն բացառում, որ Փաշինյանն առայժմ քննարկելու բան չունի թիմի հետ, հատկապես որ դեռեւս ինքն էլ չի կողմնորոշվում՝ ինչ անել մայիսի 9-ին։ Արեւմուտքը բացահայտ շանտաժ է անում, որ Մեծ հայրենականի հաղթանակի 80-ամյակի տոնախմբությանը մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի, մյուս կողմից էլ Ռուսաստանն է սկսել հետեւողականորեն զբաղվել Հայաստանով, եւ եթե Փաշինյանը չմեկնի Մոսկվա, ապա կարող են նրան պատժել։ ՌԴ-ն արդեն հաստատել է Հայաստանի մասնակցության մասին, ինչպես նաեւ հայտարարել է, որ ակնկալում է՝ Հայաստանից նույնպես մի ռազմական ստորաբաժանում կմասնակցի շքերթին, ինչպես Ադրբեջանի դեպքում է` որպես հաղթանակը կերտած հանրապետության մասնակցություն։