Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզչության ամբողջ շրջանում ՀՀ նախագահի թեկնածուների, տարբեր քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից հաճախ հնչում են զինված ուժերում քարոզչության իրականացման, բանակի՝ ընտրության մասնակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: Հաշվի առնելով բոլոր այդ հարցերը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է քաղաքական բոլոր ուժերին` ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:
Սահմանադրական այս դրույթն իր արտացոլումն է ստացել մի շարք իրավական ակտերում, որոնցից բխում է, որ զինվորական ստորաբաժանումներում նախընտրական քարոզչության իրականացումն արգելվում է: Խստիվ արգելված է նաև զինծառայողների կողմից քարոզչության իրականացումը: Դա պայմանավորված է քաղաքական համակարգում զինվորաքաղաքացիական հարաբերությունների հավասարակշռության խախտման, զինված ուժերի կողմից քաղաքականության վրա բացասական ազդեցության, զինված ուժերի անթույլատրելի քաղաքականացման և ազգային անվտանգությանը սպառնացող այլ նմանատիպ երևույթների հնարավորությունները բացառելու նկատառումներով:
Յուրաքանչյուր հրամանատար պարտավոր է գիտակցել, որ զինված ուժերի հայրենիքի անվտանգության ապահովման գերզբաղվածության պայմաններում իրենց անմիջական պարտականությունների հետ չկապված այլ, այդ թվում` օրենքով արգելված ընտրական գործընթացներում զինծառայողների ընդգրկումը կարող է ՀՀ անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինծառայողը` որպես ՀՀ քաղաքացի, կարող է ազատորեն իրացնել իր ընտրական իրավունքը, զինծառայողներն իրենց ազատ կամահայտնությամբ կարող են մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին:
ՀՀ օրենսդրությանը հակասող ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ՝ ուղղված զինծառայողների ընտրական իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունների սահմանափակմանը, զինված ուժերում քաղաքական կամ նախընտրական քարոզչության իրականացման ցանկացած փորձ կկանխարգելվի, իսկ նման քայլեր ձեռնարկող անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: