Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը զուսպ լավատես է.»ընդհանուր առմամբ իրավիճակը մնում է կառուցողական: Մեր առեւտրի շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում այն երկրներին, որոնց հետ մենք ազատ առեւտրի մասին համաձայնագրեր ունենք, օրինակ՝ ԵՄ-հետ Մաքսային միության միջոցով, կամ մերձավորարեւելյան տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի բարեկամ պետություններին»:
Թուրքիայում վաղեմի ներդրող եւ ֆինանսական վերլուծաբան Թիմոթի էշի կարծիքով՝ Անկարան Թրամփի սակագնային քաղաքականությունից հասել է հնարավոր լավագույն արդյունքին՝ հավելելով, որ նոր սակագներով հրահրվող պոտենցիալ գլոբալ առեւտրային պատերազմը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսության աճը եւ հանգեցնել նավթի գների նվազմանը: «Էժան նավթը կօգնի կրճատել ընթացիկ հաշվի դեֆիցիտը, հատկապես Թուրքիայի համար, որպես էներգակիրների ներմուծող, - ասել է նա։ «Նավթի գների ակնումը իր հերթին, կաջակցի միջազգային պահուստների վերականգնմանը, ինչը մակրոտնտեսական բարեփոխումների հաջողության կարեւոր ցուցանիշ է, - արձանագրում է Շիմշեկը։ Բացի այդ, նոր սակագները կարող են եվրոպական երկրներին դրդել դիմել սեփական ներքին շուկային, ինչը ենթադրում է ավելի սերտ համագործակցություն Թուրքիայի հետ՝ հատկապես ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում։
Միջազգային խոշոր ներդրումային ընկերության տնտեսագետը հիշեցրել է՝ Թրամփն իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում արդեն 25 տոկոս սակագին է սահմանել թուրքական պողպատի եւ ալյումինի համար: «Այժմ, երբ պողպատի բոլոր խոշոր արտադրողների նկատմամբ կիրառվում են նույն սակագները, թուրքական պողպատը կարող է կրկին մրցունակ դառնալ», - կարծում են գործարար համայնքի անանուն աղբյուրները: Թուրքիան աշխարհում պողպատի խոշորագույն արտադրողների տասնյակում է։
Եվրամիության ապրանքների 39 տոկոս մաքսատուրքը կարող է բարձրացնել Թուրքիայի մրցունակությունն արեւմտյան շուկաներում, կարծում է Carnegie Europe վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սինան Ուլգենը: Թեեւ Թուրքիան մտնում է ԵՄ-ի հետ Մաքսային միության մեջ, նա պարտավոր չէ հայելային պատասխանել այլանսի պատասխան սակագներին Ամերիկայի նկատմամբ, ինչը Անկարային որոշակի ճկունություն է տալիս առեւտրային քաղաքականության մեջ: «Նրանք, ամենայն հավանականությամբ, կավելացնեն իրենց ներկայությունը թուրքական շուկայում, որպեսզի փոխհատուցեն ԱՄՆ-ի կորուստները, եւ լուրջ մրցակցություն կկազմեն թուրքական ընկերությունների համար, հատկապես Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում»:
Բրյուսելը կարող է ձգտել ավելի սերտ համագործակցության Անկարայի հետ համաշխարհային առեւտրի փոփոխվող լանդշաֆտի պայմաններում, ինչը Թուրքիային հնարավորություն է տալիս խորցնել տնտեսակն եւ դիվանագիտական հարաբերություններն արեւմտյան գործընկերների հետ։ Սակայն, զգուշացնում է Ուլգենը, նման գործընկերությունը կպահանջի ոչ միայն համագործակցություն գործարքների շրջանակներում, այլեւ ընդհանուր հավատարմություն այսպես կոչված ՛ժողովրդավարական արժեքերին»:Մինչ Բրյուսելում ուսումնասիրում են Անկարայի հետ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորոթյունները՝ ԱՄՆ – ի կողմից երաշխիքների թուլացման լույսի ներքո, Թուրքիայի վերջին ներքին իրադարձությունները մտահոգություն են առաջացրել Եվրոպայում, ինչպես ավելի վաղ գրել էինք, մեծ մասամբ՝ հռետորական: Թրամփի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր հնարավորություն է ստեղծվել թարմացնել Մաքսային միության մասին համաձայնագիրը կամ Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտք տրամադրել, շարունակում է Ուլգենը: Սակայն Իմամօղլուի ձերբակալությունը, ինչպես նաեւ թուրքական իշխանությունների կողմից հատուկ անձնագրերի անվերահսկելի բաշխումը եւ Եվրամիությանը (եւ այլ երկրներին) կարճաժամկետ առանց վիզայի մուտքի իրավունքը չեն նպաստում արդյունավետ երկխոսությանը՝ բացասաբար ազդելով Բրյուսելի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների զարգացման վրա:
Թուրքիայի տնտեսական ապագան եւ ԵՄ-ի հետ ընդհանուր մաքսային տարածքի արդիականացումը սերտորեն կապված են օրենքի գերակայության եւ ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետ: Այս մասին ասվում է Բրյուսելի դիվանգիտության եւ տնտեսագիտության ինստիտուտի (InstituDE) վերջին զեկույցում՝ "Modernizing the Turkey-EU Customs Union: Issues and Prospects" վերնագրով: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ առանց իրավական ոլորտում եւ կառավարման ոլորտում առկա թերությունները վերացնելու, Թուրքիան կարող է դժվարությունների հանդիպել իր տնտեսական ներուժը բացահայտելու եւ Եվրոպայի հետ ավելի հավասարակշռված առեւտրային հարաբերություններ հաստատելու հարցում: Թեեւ համաձաշյնագրի նորացումը տեսականորեն կարող է Թուրքիայի ՀՆԱ-ն ավելացնել 2,5 տոկոսով, ինստիտուցիոնալ թերությունները, հատկապես դատական համակարգի, դրա անկախության եւ թափանցիկության հետ կապված, զգալի ռիսկեր են ստեղծում: Անկարայի անկարողությունը կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները, այդ թում՝ բանտում նստած քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի, գործարար Օսման Քավալայի, ուսուցիչ Յուքսել Յալչինկայայի եւ այլոց հետապնդումների հետ կապված աղմկահարույց գործերով, դիտվում է որպես տնտեսական եւ առեւտրային կապերի լուրջ խոչընդոտ:
Զեկույցում նկարագրվում են մի քանի տնտեսական սցենարներ, որոնք հիմնված են Բրյուսելի եւ Անկարայի Մաքսային միության արդիականացման տարբեր մակարդակների վրա: Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա Թուրքիայի եւ ԵՄ-ի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2025ին կարող է աճել մինչեւ 20 մլրդ եվրո՝ ներմուծման աճի եւ ներդրողների վստահության նվազման պատճառով։ 10% արդյունավետության բարձրացմամբ չափավոր արդիականացման սցենարը կարող է բարելավել առեւտրային հաշվեկշիռը 30%-ով՝ նվազեցնելով դեֆիցիտը մինչեւ 12,5 միլիարդ եվրո:Ամբողջական արդիականացումը, որը ենթադրում է մաքսային ընթացակարգերի պարզեցում, թվային առեւտրի ընդլայնում եւ նորմատիվ-իրավական կարգավորման բարելավում, կարող է 50% - ով կրճատել առեւտրային դեֆիցիտը՝ այն հասցնելով 8,5 մլրդ եվրոյի: Կանխատեսվում է՝ մինչեւ 2030 թ-ն արդիականացումը կավելացնի ԵՄ առեւտրի ծավալը 20-25 միլիարդ եվրոյով:Ի թիվս այլ բաների, զեկույցում քննադատվում է Թուրքիայում պետական գնումների պրակտիկան, որն իրականում չի համապատասխանում «եվրոպական չափանիշներին»։ Արդիականացված Մաքսային միությունը Թուրքիային ավելի լայն հասանելիություն կտա ԵՄ ծառայությունների եւ պետական գնումների շուկաներին, ինչը կնպաստի արտահանման աճին եւ ներդրումների ներգրավմանը: Արդյունաբերությունները, ինչպիսիք են տեխնոլոգիաները, ֆինանսները եւ գյուղատնտեսությունը, զգալի օգուտ կստանան ավելի սերտ առեւտրային հարաբերություններից: ԵՄ-ն, իր հերթին, կշահի Թուրքիայի 86 միլիոնանոց շուկա հասանելիության բարելավումից, ինչը կբարձրացնի մատակարարման շղթաների կայունությունը եւ թեմայի հետ մեկտեղ դիվերսիֆիկացնի մատակարարման տարբերակները: ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ Մաքսային միությունը նպաստել է երկկողմ տնտեսական աճին, ասկայն քաղաքական եւ իրավական անորոշույունը շարունակում է սահմանափակել դրա ներուժը:
Զեկույցում հատկապես հիշատակվում է ավտոմոբիլային ոլորտի աճող նշանակությունը Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրային հարաբերություններում։ 2024 թ-ին Թուրքիայից ավտոմեքենաների արտահանումը հասել է 37,21 միլիարդ դոլարի, ինչը 6,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Թեեւ Թուրքիան շաունակում է մնալ կարեւոր արտադրական կենտրոն Եվրոպական ավտոարտադրողների համար, ԵՄ-ի վերջին սակագները չինական էլեկտրական մեքենաների համար մերձավորարեւելյան երկրին հնարավորություն են տալիս խոշոր ուղղակի ներրումներ ներգրավել ավտոմոբիլային ոլորտում: Բախվելով ԵՄ փոխհատուցման տուրքերին՝ չինական ավտոարտադրողները ավելի ու ավելի են Թուրքիային դիտարկում որպես առեւտրային սահմանափակումները շրջանցելու արտադրական բազա։ Եվրոպայի հետ Չինաստանի սպասվող իրավիճակային դաշինքը նույնպես կարող է թուրքերին լրացուցիչ հնարավորություններ տալ։ Էլեկտրական մեքենաների արտադրության մեջ չինական ներդրումների աճը կարող է մեծացնել Թուրքիայի արտադրական կարողությունները ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, ստեղծել աշխատատեղեր եւ բարելավել տեխնոլոգիաների փոխանցումը: Միեւնույն ժամանակ, Բրյուսելում ւոշադիր կհետեւեն Անկարայի դերին չինական ավտոարտադրողների մուտքը եվրոպական շուկա դյուրացնելու գործում, ինչը կարող է հանգեցնել Մաքսային միության շրջանակներում նորմատիվ-իրավական բազայի ճշգրտման: Որպեսզի Թուրքիան կարողանա առավելագույնս օգտագործել իր ռազմավարական դիրքը եւ միեւնույն ժամանակ նվազեցնել հնարավոր առեւտրային լարվածությունը եվրոպացի գործընկերների հետ, անհրաժեշտ կլինի քաղաքականության մանրակրկիտ պլանավորում:
2023 թ-ի նախագահական ընտրություններից հետո Էրդողնի կառավարությունը փորձում է տարբեր միջոցներով կայունացնել տնտեսությունը։ Չնայած ֆինանսական իշխանությունների ցուցադրական լավատեսությանը, իրավիճակը մնում է բավականին բարդ, ինչի մասին վկայում են նաեւ որոշ թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները՝ նշելով, օրինակ, «Կենտրոնական բանկն իր պահուստներից 50 միլիարդ դոլար է ծախսել արտարժույթի հավասարակշռման համար մեկ ամսվա ընթացքում։ Վստահության նվազումը, պահուստների հալումը, տոկոսադրույքների աճը ավելի են բարդացրել Շիմշեքի միջնաժամկետ ծրագրի նպատակների իրագործումը»։ Ի դեպ, օգնում են թուրքական գործարար համայնքի առավելագույն ճկունությունը եւ ժողովրդի ձեռնարկատիրական ոգին։
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի