Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտա Մ․-ն, 51-ամյա Ծովակ Շ․-ն, 25-ամյա Դիանա Պ․-ն, 5 ամսական Գ․ Շ․-ն, 2-ամյա Տ․ Շ․-ն և 2-ամյա Ս․ Շ․-ն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։