|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Քանի որ Փաշինյանը գործի ունակ չէ, իր պարտականությունները կատարելու ունակ չէ, անցնող ամիսներին գերիներին չէր կարողանում բերել, քանի որ բանակցողը նա էր, հիմա պարբերաբար իր ձախորդությունները, տապալումները փորձում է ընդդիմության գործողություններով պայմանավորել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի գրառումը, որ՝ իր ստորագրելիք փաստաթուղթը հարյուր տոկոսանոց հայանպաստ է, և ընդդիմախոսները փորձում են այնպես անել, որ ադրբեջանցիները դուրս չգան ՀՀ սահմաններից։
«Այդ բոլորը համազգային խնդիրներ են, բայց նա, իշխանությունը պահելու համար, շարունակում է տարանջատել իշխանությանն ու ընդդիմությանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․