Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այս պահին Քննչական կոմիտեի դիմաց են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ՝ սատարելու և իրենց դժգոհությունը հայտնելու՝ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ։
Նշենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով:
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին կանչել էին սկզբում Քննչական կոմիտե, իսկ հետո՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչություն, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ, փաստացի, արցախցի երիտասարդի նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նրա նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ:
Նաև նշենք, որ 29-ամյա երիտասարդը Արցախից 2023 թվականին է տեղահանվել: Եղբայրը զոհվել է 2017-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով: Ծնողները նույնպես մահացած են։ Տեղահանվելուց հետո նա վարձով բնակվում է Վանաձորի նույն թաղամասում, ուր օրեր առաջ տեղի է ունեցել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու գողության դեպքը: