Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
«Տիգրան Ուլուբաբյանի գործով «օբյեկտիվ քննությունը» շարունակվում է … .
Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը։
Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։ Ավելին՝ իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
Չարենցավանի ոստիկանությունում կատարված խոշտանգման մեկ այլ դեպքով էլ կարճվել է ոչ միայն քրեական վարույթը, այլև կարգապահականը՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»։