|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն այցելել է Հաթայի Սամանդաղ շրջանում գտնվող հայկական Վաքըֆլը գյուղ:
Ըստ Haberler-ի՝ Գյուլբեյն այցելել է գյուղի հայերին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ լսել նրանց կարծիքները:
«Խոսեցի, որպեսզի տեղեկանամ, թե նրանք այդ հարցում կիսո՞ւմ են Հայկական սփյուռքի դիրքորոշումը, թե՞ ոչ»,- ասել նա` նշելով, թե իբր հայերն ուրախ են ապրել Թուրքիայում և լինել այդ երկրի քաղաքացիներ:
Եզրափակելով խոսքը՝ Գյուլբեյը հայտնել է, թե «սուտ» են Հայկական սփյուռքի բոլոր այն պնդումները, թե Թուրքիայում հայերին ճնշում են, զրկում ազատ խոսքի իրավունքից, կրոնից, որոնց միջոցով փորձում են Թուրքիային վատ ներկայացնել: