կարևոր
16768 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-07 20:31
Տարածաշրջան

$162,000` Վ. Տերյանի տուն֊թանգարանի վերականգնման համար. կայացել է ՋԱՀ֊ի բարեգործական երեկույթը

$162,000` Վ. Տերյանի տուն֊թանգարանի վերականգնման համար. կայացել է ՋԱՀ֊ի բարեգործական երեկույթը

Մայիսի 3-ին կայացավ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը նվիրված բարեգործական երեկույթը

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մեկ հարկի տակ էր համախմբել հիմնադրամի աջակիցներին՝ միասին ամփոփելու հիմնադրամի 10 տարիների կատարված աշխատանքը, գրանցած արդյունքները և կազմակերպելու դրամահավաք Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման համար։

ՋԱՀ-ը 2019թ․ նախաձեռնեց վերականգնել մեծ բանաստեղծի տուն-թանգարանը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ 2021թ․ վերականգնվեց ցուցասրահը, որն արդիականցվել է համաշխարհային բոլոր չափանիշներին համապատասխան: Երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել տուն-թանգարանն ամբողջութամբ, ինչի համար էլ նախաձեռնվել էր միջոցառումը։

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման նպատակով նվիրատվությունները և նվիրատվությունների խոստումները կազմեց շուրջ 162,000 ԱՄՆ դոլար։ Ծրագրի ամբողջ բյուջեն 300,000դոլար է, ուստի դրամահավաքը դեռևս շարունակվում է։ Կոչ ենք անում միանալ այս կարևոր նախաձեռնությանը։

Բարեգործական երեկոն վարում էին հաղորդավարներ Ժակը և Լուիզա Ղամբարյանը: Երեկոն իրենց ելույթներով էլ ավելի վառ դարձրեցին Մավր Մկրտչյանը, Սրբուկը, Կամո Սեյրանյանը, Ռոման Խնկոյանը, Ռուսլան Էլյազյանը, Քերոբ Հովելյանը,Դավիթ Հակոբյանը, Վահագն Ռաշը, Վարդան Բադալյանը, «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը և Կարինե Մուսիկյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից գործարարներ, մշակույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հիմնադրամի այլ աջակիցներ։

Ջավախքին աջակցություն հիմնադրամ