Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը Հայաստանի դրոշների կողքին ծածանել է նաև Արցախի դրոշը:
Wiwibloggs-ի հաղորդմամբ` առաջին կիսաեզրափակիչին հաջորդած մամուլի ասուլիսում շվեդ լրագրողներից մեկը Արցախի դրոշը ծածանելու վերաբերյալ հարց է ուղղել մեր մասնակցին` խնդրելով մեկնաբանել իր քայլը:
«Ես, անկեղծ ասած, սպասում էի այս հարցին: Չպետք է մոռանալ, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Թեև մեզ այժմ դիտում է 150 միլիոն մարդ, իմ սիրտը, միտքն ու զգացմունքները իմ երկրի, իմ հայրենիքի հետ են: Ես ուղղակի ուզում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի: Հայաստանն ուզում է խաղաղություն: Ահա այդ պատճառով ես գրեցի LoveWave երգը: Ես միայն ցանկանում եմ տարածել «սիրո ալիքներ»: Ես այս երգը գրեցի, քանի որ հենց այդ էի զգում իմ ներսում: Ես հայ եմ, ապրում եմ Գերմանիայում և մեծացել եմ որպես աշխարհի քաղաքացի, և ես ընդամենը ուզում եմ խաղաղություն: Ահա թե ինչու ես ծածանեցի այդ դրոշը. ես ուզում եմ` մարդիկ կենտրոնանան միմիայն խաղաղության վրա»,- պատասխանել է երգչուհին:
Հայկական պատվիրակության կողմից ԼՂՀ դրոշի ծածանմանն անդրադարձել է նաև ներկա եղած մի ադրբեջանցի լրագրող` կոչ անելով մրցույթի հանձնաժողովին լուրջ քայլեր ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ։
Նշենք, որ Իվետային ուղղված հարցը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան` ասելով, որ «դա երգի մրցույթ է»։