Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-10-10 13:56
Հասարակություն

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում վիրավորված ռուսաստանցի լրագրողը դուրս է եկել կոմայից։ Արհեստական շնչառության ապարատն անջատված է, նա սկսել է խոսել։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը։

ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկի առողջական վիճակը թույլ չի տվել նրան տեղափոխել Մոսկվա, նրան օգնություն ցուցաբերում են Հայաստանի մասնագետները։

«Ինչքան մեզ հայտնի է, ներկա պահին նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել։ Նրան բժշկական օգնություն են ցուցաբերում մասնագետները Հայաստանում։ Դեռ վաղ է կանխատեսումներ անել»,- ասել էր Կուզնեցովը լրագրողներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսիա» հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռով Երևանից Մոսկվա էին տեղափոխվել հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ` Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի երեք լրագրողից երկուսը։ Եվս մեկ լրագրող ծանր վիրավորումով մնացել էր Երևանում։