Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ գտնվել են հերոսաբար նահատակված եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Հայտնում են Սիսիանի համայնքապետարանից:
Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 17։00-ից 20։00-ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։
Նշենք, որ եղբայրների ճակատագիրն անհայտ էր 2020 թվականի հոկտեմբերի 10-ից: Նրանք եղել են Կարմիր Շուկայում։
Ավագ եղբայրը՝ Գևորգ Հովհաննիսյանը, ծնվել է 1984 թվականին, կրտսերը՝ Գոռը, 1986-ին։ Երկուսն էլ Սիսիանի զորամասում պայմանագրային ծառայողներ էին։