Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նախագծում որևէ միջազգային փորձի շեշտադրում առկա չէ։ Ոչ զարգացած երկրների հետ չեմ ցանկանում համեմատել, բայց, օրինակ, ԱՊՀ տարածքում մի շարք երկրներում հարկային քաղաքականությունը փաստաբանների նկատմամբ՝ շատ ավելի մեղմ է, քան՝ ՀՀ-ում։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանը։
Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ նկատեց՝ ԱՊՀ երկրների համեմատ ՀՀ-ում փաստաբանը բավականին առաջադեմ էր՝ թե Հանրային պաշտպանի գրասենյակի, թե Փաստաբանական ակադեմիայի մոդելրները շատ լավ աշխատել են մեզ մոտ։
«Հարկային քաղաքականությունն էլ, երբ 5 տոկոս էր, որոշակի անկախություն էր տալիս փաստաբանին, հարկայինը չէր կարող 5 րոպեն մեկ մտնել, ասել՝ ինչու գլխարկ չես դրել։ Գիտեք, որ քաղաքական որոշ զգայուն գործերով, եթե փաստաբանը որոշակի ակտիվություն է ցուցաբերում, իրեն շատ հեշտ կարող էին ճնշել, եթե փաստաբանը խառը հարկային թղթաբանության հետ գործ ունի։ Սա անկախության լավ երաշխիք էր, մենք այդ հարցում էլ միշտ առաջադեմ էինք, բայց կառավարությունը որոշեց՝ ոչ, պետք է հետ ընկնենք»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ այդ նույն ապրումներն ունեցել են նաև 2019թ․, երբ Նիկոլ Փաշինյանը փաստաբաններին փորձեց նույնացնել ստվերում գործող կոռուպցիոների հետ։
«Ընդ որում, հեղինակն էլ, մեր տեղեկություններով՝ Ֆինանսների նախարարն է, որի հետ կապված նաև իր անձի նկատմամբ փորձեցինք ուշադրություն հրավիրել, կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի, իր նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարց է քննարկվում, չէր նախաձեռնվել, դիմել ենք՝ դատարան»,- նշեց Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում