կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 12:00
Հասարակություն

Պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Թուրքիան կոռուպցիոն ռիսկեր պարունակող նույն խմբում են. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

Պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Թուրքիան կոռուպցիոն ռիսկեր պարունակող նույն խմբում են. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեռևս  2013 թվականին բացահայտել է, որ Հայաստանի բնակչության 47 տոկոսը կարծում է, որ ՀՀ պաշտպանական հաստատություններում առկա է կոռուպցիա. լրագրողներին ասաց վերոնշյալ կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Նրա խոսքով` պաշտպանության ոլորտը  գտնվում է 8-րդ տեղում, սակայն, երբ հարցման արդյունքում պարզվում է, որ կոռուպցիոն դրսևորումներն այդ ոլորտում գրեթե 50 տոկոսի են հասնում, պատկերն ավելի քան անհանգստացնող է լինում:

«Մենք ապրիլ ամսին ականատես եղանք, թե պաշտպանության ոլորտի կոռուպցիան ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ, և այդ ամենը կարող է կյանքեր արժենալ: Մարտ ամսին արդեն հաշվետվություն ենք ներկայացրել մեր ուսումնասիրության վերաբերյալ: Դրա ընթացքում պարզվել է, որ Հայաստանը գտնվում է բարձր կոռուպցիոն ռիսկեր պարունակող երկրների շարքում: Հայաստանը ներկայացված է ՆԱՏՕ-ի գործընկերների շարքում, որտեղ շատ ավելի է երևում տարբերությունը` մյուս երկրների հետ համեմատած: Հայաստանի հետ նույն խմբում են Ուկրաինան, Պորտուգալիան և Թուրքիան, իսկ ավելի վատ վիճակում են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը»,- ասաց Սոնա Այվազյանը: