Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշում, ըստ որի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Այս նախաձեռնությունն իրականացվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով: Իրավական ակտի ընդունման դեպքում կբացառվեն նշված գումարները շահառուին տրամադրելու փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը:
Նշենք, որ կառավարության որոշմամբ սահմանվել է նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Ընդունված որոշման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա 2016թ. ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտեմ Ասատրյանը մանրամասնեց, որ 2015թ. նոյեմբերի դրությամբ, երբ վերլուծություններ արվեցին դրամագլխի ծախսման ուղղությունների մասով, պարզվեց, որ 2014 թ հունվարից մինչև 2015թ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 3 ուղղություններով ընտանեկան դրամագլխի միջոցները ծախսվել էին, և ընդհանուր առմամբ ծախսվել էր շուրջ 200 միլիոն դրամ` 6 միլիարդ դրամ գումարից: Մասնավորապես բժշկական ապահովագրության վրա ծախսվել էր ընդամենը 13 միլիոն դրամ:
«Հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում բժշկական ապահովագրության ուղղությամբ ծախսերի շեշտակի աճ գրանցվեց`200 միլիոն դրամի չափով: Սա բնականաբար մտահոգիչ էր: Եվ նախարարությունը, և վարչապետի վերահսկողական ծառայությունը իրականացրեցին ուսումնասիրություններ, և այստեղ մենք արձանագրեցինք որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Կային տվյալներ, որ կանխիկացման որոշակի մեխանիզմ է գործում: Այս որոշմամբ 2016թ հունվարից սկսած յուրաքանչյուր ամսվա համար 25 հազար դրամ չափով քաղաքացիները կարող են ուղակի տնօրինել այդ գումարները և այլ գործարքների չգնալ: Մենք սրանով կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղված քայլ ենք իրականացնում»,- ասաց նախարարը:
Լրագրողների հարցին, արդյոք՞ արձանագրվել են կոռուպցիոն կոնկրետ դեպքեր, նախարարը նշեց, որ ուսումնասիրությունները այդ ուղղությամբ շարունակվում են, և իրավախախտման բնույթ ունեցող խախտումները համապատասխան ընթացք կստանան: