Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։ Նախագծի հեղինակը նշում է, որ վերջին 13 տարիներին աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Ուստի, որպես խնդրի լուծում, առաջարկում է հարկային բեռը կրկին բարձրացնել, ավելի ստույգ՝ առաջարկում է առկա հարկերից և տուրքերից բացի, ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով:
Քննարկմանը ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դիմելով Հայկ Սարգսյանին ասաց․ «Բերել եք մի նախագիծ, որն ընդամենն ավելացնում է հարկային մուտքերը, Ձեր նախագիծը լուծում չի, նույնիսկ, կիասլուծում էլ չի»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը՝ հատկանշելով․
«Թվերն ինքնին խոսուն են։ Ես խորապես համոզված եմ նաև, որ այդտեղ ունենք թաքնված շրջանառություն, քանի որ իրականում այս թվերը մոտավոր ներկայացված թվեր են՝ սուրճի բաժակի նման մի կանխատեսում։ Այս շրջանառությունները, որ սենց աճում են, ասում եք՝ գործիքակազմ չկա։ Պարոն Թունյանը չի կարողանում այս նախագծին բացահայտ հակադրվել, բայց ներսից ակնհայտ է, որ չի ուզում, որ այս նախագիծն ընդունվի։ Դուք՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մեր երկրում պետական մարմիններ կան, որոնք նույնիսկ անհրաժեշտության դեպքում, վստահ եմ, լավ էլ կարող են շատ բան ճշտել, որ հարկային մարմնի համար հասանելի չեն։ Այս թվերը, որ ներկայացնում եք, սրանց ինչ որակավորում ասես, կարելի է բերել։ Սա մեր ազգային դժբախտությունն է։ Հետևաբար, ազգային անվտանգության սպառնալիք է, հետևաբար առաջնային խնդիր է։ Ուստի այդ մարմինները, որոնք՝ օրինակ, գաղտնալսում են ընդդիմադիր պատգամավորներին, պիտի նաև ժամանակ գտնեն, գնան, այն, ինչ հարկայինի համար պարզ չէ, բացահայտեն, բերեն դնեն և դարձնեն քննարկման առարկա։ Այսինքն՝ արձանագրում եմ, որ այստեղ կա համակարգային կոռուպցիոն ռիսկ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս և ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում 10% շրջանառության հարկ է սահմանված, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5%-ից 20%, Իտալիայում՝ 20%-ից 22%, Լեհաստանւմ՝ 12%, Պորտուգալիայում՝ 8%-ից 16%, Ֆրանսիայում՝ 8%-ից 10%, Հունգարիայում՝ 15%:
Մանրամասն՝ տեսանյութում։