Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի 7 տոկոս կամ 10 տոկոս բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլ նաև՝ ոչ համարժեք ահագնացող այս գնաճի ֆոնին։ Իրական լուծումը ոչ թե մի քանի հազարով աշխատավարձի բարձրացումն է, ալյ՝ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը քաղաքական մեծամասնության կողմից մերժվել է։ Այս մասին Ազգային Ժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Փաստենք, որ մինչև հիմա արձանագրված գնաճը սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն 2 անգամ ավել՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը։ Գնաճի բոլոր նախադրյալները կան և մինչև հաջորդ տարվա ավարտ, զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ 3 անգամ, այսինքն՝ նվազագույն զամբյուղը բարձրանալու է մոտ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ, հետևաբար սա լուծում չէ»,- ասաց նա։