|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակը» գրում է․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 6 օր է՝ չի աշխատում, գործադուլի պատճառով: Ադրբեջանական մամուլում ցնծություն է․ «Զանգեզուրյան ցնցում», «Շատ լավ է, թող չաշխատեն»: Սյունիքում խոսում են, որ գործադուլի հետեւում ֆինանսական շահեր կան՝ մարդիկ, որոնք զրկվել են տենդերներից, սակայն լավատեղյակ աղբյուրն այլ բացատրություն տվեց․ վերջին շրջանում շատ են խոսում, որ ԶՊՄԿ-ի մեկ տարվա եկամուտը 800 միլիոն դոլար է, պետական շահաբաժինը՝ 80 միլիոն, 2023-ին բաժնետերերի մաքուր եկամուտը՝ 380 միլիոն դոլար, եւ շարքային աշխատողները մտածել են, որ կարող են աշխատավարձի բարձրացում պահանջել: Ի դեպ, 6 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունից ոչ ոք չի արձագանքել, չնայած պետությունը 21 տոկոսից ավելիի սեփականատերն է: