| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 2098 դիտում,
        
            2098 դիտում,  9 ամիս առաջ - 2025-01-22 23:56
            9 ամիս առաջ - 2025-01-22 23:56  
         
                
            Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել տարվա առաջին Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է հայտարարարություն, ըստ որի, 5 տարին մեկ, ելնելով իրավիճակի անհրաժեշտությունից, թարմացվում է Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը։ Նոր փաստաթղթի մեջ ներառվել են աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից ելնելով Թուրքիայի համար անհրաժեշտ քաղաքական ուղեգծերը։
Խորհրդի նիստի ավարտին հրապարակված 7 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված զարգացումներին, քրդական PKK–ի և գյուլենական շարժման դեմ պայքարին, Սիրիայի նոր իշխանությունների կողմից երկրի անվտանգության և ամբողջականության հետ ապահովման հարցերին, Սիրիայում քրդական PKK-ի եւ նրա թեւերի գոյության հետ կապված խնդիրներին, Գազայում զինադադարի ապահովման եւ Պաղեստինի հարցի արդարացի լուծման ուղիներին, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Բալկաններում խնդիրների՝ առանց բախումների լուծելու Թուրքիայի դերակատարություններին։