Փոխարժեքներ
21 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սմոլենսկի շրջանը, Սմոլենսկում գործում է հակաօդային պաշտպանություն, հայտնել է նահանգապետ Վասիլի Անոխինը Telegram-ի իր ալիքում։
Ռուսական ՀՕՊ-ը կարողացել է խոցել դրանց մի մասը, բեկորներն ընկել են բազմահարկ շենքերի տանիքներին ու բակերում, բնակիչները պայթյուններ են լսել։
Բացի այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի վեց շրջանում 55 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոսցել ՀՕՊ-ը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։