Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ պատերազմ կսկսի, թե ոչ, բաց հարց է։ Մինչ այժմ մենք տեսնում ենք միայն բարդ բանավոր պաթետիկա: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է ազգային եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով․ «Սիրիայի տարածքի մաքրումն ահաբեկչությունից կդառնա իր հիմնական առաջնահերթություններից մեկը 2025 թ-ին», եւ ընդգծել է․ «այդ փուլում անջատողական կազմակերպության եւ Սիրիայում դրա ընդլայնման համար այժմ ճանապարհի վերջն է» (Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) համարվում է ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում անջատողական): «Ինչ վերաբերում է PKK-ի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մոտեցումներին, ապա մենք խոսում ենք Ամերիկայի, այլ ոչ թե նրա հետեւում կանգնած երկրների հետ»: Ընդ որում Ֆիդանը Փարիզին մեղադրել է նրանում, որ «աչք է փակում Թուրքիայի անվտանգության խնդիրների վրա եւ աջակցում է PKK-ին»: Մյուս կողմից, այժմ Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալի պաշտոնակատար Ջոն Բասն ընդհանրապես բոլորին շփոթեցրել է հայեցակարգային սահմանումներով։ Խոսելով այն մասին, որ «ԱՄՆ-ն հասկանում է Թուրքիայի մտահոգությունը ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության վերաբերյալ»՝ նա խոսում էր «օտարերկրյա ահաբեկիչների» գործոնի մասին՝ առանց վերծանելու, թե կոնկրետ ում նկատի ունի՝ PKK-ին, թե ԴԱԻՇ-ին։ Բայց PKK-ն Թուրքիայի համար օտար ահաբեկչական կառույց չէ, սիկ Սիրիայում այն «միայն ազդեցություն է վայելում»։
Ըստ այդ տրամաբանության՝ Թուրքիայում նախապատրստվող ռազմական գործողությունը «ազդեցության դեմ պայքարի» տեսք ունի։ Այլ բան է, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համատեղ պայքարին ԴԱԻՇ-ի դեմ։ Հենց այս գործոնով է ԱՄՆ-ն բացատրում Սիրիայում իր ռազմական ներկայությունը։ Բայց արդյո՞ք Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն կսկսի առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու, թե՞ նա պարզապես հետաքննություն կանցկացնի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունից առաջ: Շուտով մենք կիմանանք այդ մասին», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի