Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունը կրկին առաջարկում է «հոգատար» ծրագիր՝ բնակչությանը «առողջացնելու» ուղղությամբ։ Ըստ ԿԳՄՍ նախարարության, ուսանողներն ու կրթական ոլորտի աշխատակիցները հիմա կարող են հեծանիվ ունենալ, եթե, իհարկե, պատրաստ են մինչև 300 հազար դրամի չափով վարկ վերցնել ու 10 տարի այն մարել։
Փաստորեն, առողջ ապրելակերպն այսուհետ պարտադիր «վարկային» ուղեկցությամբ է։ Եթե ուզում ես հեծանիվ քշել ու մնալ ակտիվ, նախ պատրաստ եղիր բանկին պարտք մնալու։ Վարկի մարման ժամկետը մինչև 120 ամիս է (այսինքն՝ 10 տարի), իսկ սուբսիդավորումը՝ 36 ամիս (3 տարի)։ Սա նշանակում է, որ այդ 3 տարվա ընթացքում պետությունը կփոխհատուցի կամ կվճարի վարկի տոկոսները, իսկ մնացած 7 տարին տոկոսները պետք է վճարես ինքդ։ Ի վերջո, «առողջ ապրելակերպի» մեծ մասը քո հաշվին է լինելու։
Մինչ ուսանողներն ու դասախոսները մտածում են՝ հեծանիվ վերցնե՞ն, թե՞ տրանսպորտի հերթական թանկացումը «վայելեն», կառավարությունը շարունակում է «հեծանիվային թրենդը»։ Սա ավելի շատ նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը տրանսպորտային ոլորտում տիրող խայտառակ վիճակից ու երկրին սպասվող աղետներից։ Իրական բարեփոխումների ոլորտներն անուշադրության են մատնված ինչպես միշտ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ բոլոր երգերը երգեցինք, հիմա էլ անցանք վարկով հեծանիվ վերցնելուն։ Հիմա ի՞նչ, հեծանիվ վերցնենք, որ մեզ երջանի՞կ զգանք։
Հավելենք նաև, որ քաղաքում, որտեղ անխնա զավթվում են մայթերն ու ազատ գոտիները, հարմար հեծանվային ուղիներ չկան, փոխարենը կա վարկային ծանր բեռ։ Տպավորություն է, որ Փաշինյանը ցանկանում է, որ բոլորը հետևեն իր քայլերին․ ինքը հեծանիվ է քշում, խեղճ ու կրակ քաղաքացիներին էլ ասում է՝ «գնա՛, վարկով հեծանիվ վերցրու, քեզ կխրախուսեմ»։ Լավ է, չի ասում՝ «այսուհետ թրաշվելն էլ է խրախուսվելու…»:
Ալիսա Աղասյան