Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է մեր երկրում հեծանվային արշավներ կազմակերպող ֆրանսիական «Աքյոյ է Ղըլե» ընկերության ներկայացուցիչների հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է ֆրանսիական «Աքյոյ է Ղըլե» («Accueil et Relais») ընկերության ներկայացուցիչների հետ, որը մեր երկրում զբաղվում է բարեգործական և սոցիալական գործունեությամբ: Ընկերությունը 1998 թվականից Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում է հեծանվային արշավներ:
Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով «Աքյոյ է Ղըլեի» ներկայացուցիչներին մեր երկրում հեծանվային սպորտի մասսայականացմանը աջակցելու համար, նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ է կազմակերպում, այդ թվում նաև՝ հեծանվային զբոսանքներ և արշավներ:
«Հիմա մեր նախարարության մասնագետներն աշխատում են Հայաստանում սպորտային տուրիզմի հայեցակարգի մշակման վրա: Վստահ եմ, որ ձեր փորձը կկարողանանք կիրառել մեր երկրում սպորտային և մասնավորապես՝ հեծանվային տուրիզմի զարգացման նպատակով»,- ասել է նախարարի տեղակալը:
Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունում մշակվում է մի ծրագիր, որի համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների համար կազմակերպվելու է հեծանվային արշավ՝ դեպի հանրապետության տարբեր մարզեր: «Նախատեսում ենք նման արշավներ կազմակերպել նաև մյուս գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ»,- նշել է Գ. Ղազարյանը:
Ֆրանսիացի հյուրերը ուրախությամբ փաստել են, որ իրենք ականատեսն են Հայաստանում հեծանվային սպորտի տարեցտարի ավելի մասսայականացման: Նրանց խոսքերով՝ այսօր արդեն հնարավոր է հանրապետության տարբեր քաղաքների փողոցներում տեսնել հեծանվով շրջող բազմաթիվ անձանց: Հանդիպման ավարտին «Աքյոյ է Ղըլե» ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրենց մարզական ձեռնարկումներին աջակցելու համար: