կարևոր
1354 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-16 17:39
Աշխարհ

Ասադին տապալելով՝ Թուրքիան Ուկրաինայում եւ Անդրկովկասում կձեռնարկի «խաղաղության» գործընթացը

Ասադին տապալելով՝ Թուրքիան Ուկրաինայում եւ Անդրկովկասում կձեռնարկի «խաղաղության» գործընթացը
Ասադի տապալումը, որը տեղի ունեցավ Արեւմուտքի երկրների եւ Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմության հարձակման արդյունքում, փոխեց աշխարհաքաղաքական լանդշաֆտը Մերձավորարեւելյան տարածաշրջանում: Միեւնույն ժամանակ, դա իրադարձություն է, որն այլ տարածաշրջաններում քաղաքական գործընթացներ սկսելու կամ արագացնելու մեծ հավանականությամբ։

Պետք է ասել՝ պաշտոնական Անկարայի արձագանքը Սիրիայում տեղի ունեցածին ամեն տեսակ փաստերից լավ է խոսում է Ասադի տապալմանը Թուրքիայի մասնկցության մասին։ Օրինակ, դեկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարեց․ «Մինչ Հալեպը, Համան, Հոմսը եւ վերջապես Դամասկոսը անցան իրենց իսկական տերերի վերահսկողության տակ, Բաասի բռնապետությունը, որը 61 տարի գոյատեւեց արյունահեղությունից, ճնշումից եւ բռնակալությունից, ամբողջովին փլուզվեց: Մենք ուրախ ենք, որ Թել Ռիֆաաթը եւ Մանբիջը, որոնք տարիներ շարունակ մնացել են անջատղական կազմակերպության օկուպացիայի տակ, չնայած տրված խոստումներին, այժմ մաքրվել են ահաբեկիչներից: Այնուամենայնիվ, այն փաստը, որ հին ռեժիմը որոշ քաղաքներ թողել է անջատողական ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղի վերահսկողության տակ (Թուրքիան Սիրիայի քրդական կազմակերպությունները դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղեր)), եւս մեկ անգամ ցույց տվեց նրանց միջեւ կեղտոտ միությւնը»։

Հասկանալի է՝ եթե Թուրքիայի նախագահը քննադատում է սիրիական Բաաս կուսակցության (Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցություն) կառավարումը, ապա դա խոսում է այն մասին, որ Անկարայի համար Ասադների տապալումը երկար սպասված իրադարձություն է, որի մասին նրանք երազել են տասնամյակներ շարունակ։ Այդ օրը Էրդողանը նաեւ հասկցրեց, թե որքան կարեւոր է Թուրքիայի համար հարեւան Սիրիան․․․․

Եթե համեմատություններ անցկացնենք մեր երկրի հետ, ապա կարող ենք հիշել, թե ինչպես մինչեւ 2014ին Արեւմուտքում եւ Ուկրաինայում զայրացած էին հայտարարությունների եւ ակնարկների պատճառով, որոնցում մենք խոսում էինք Ռուսաստանի մշկութային միասնության մասին այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Դոնեցկը, Խարկովը, Օդեսան, Կիեւը եւ Դնեպրոպետրովսկը: Բայց այն, ինչ արգելված էր անել Ռուսաստանին, թույլատրվում է Թուրքիային, որն ունի հովանավոր՝ Ի դեմս Մեծ Բրիտանիայի, որը շահագրգռված է Մերձավոր Արեւելքում ռուսական եւ իրանական ազդեցության թուլացմամբ։ Կասկած չկա նաեւ` բրիտանացիների քողի տակ Թուրքիան եւ նրա վերահսկողության տակ գտնվող սիրիական ընդդիմոթյունը մոտ ժամանակներս ուժային մեթոդով կլուծեն սիրիական քրդերի հետ հակամարտությունը, առավել եւս, որ նրանց միջեւ բախումներն արդեն առանց այդ էլ տեղի են ունենում։ Եվ կա հավանակնություն` Անկարան եւ նրա վստահված անձինք հաղթող դուրս կգան այդ դիմակայությունից։

Ասադի տապալումը, որի վրա Թուրքիան աշխատել է երկար տարիներ, Անկարայի համար նոր հնարավորություններ է բացել այլ ուղղություններով։ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Մալթայում դեկտեմբերի 5-6-ը, առաջին անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար միաձայն ընտրվել է Թուրքիայի քաղաքացի, ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Այս իրադարձության իմաստը լիովին հասկանալի չի լինի, եթե չանդրադառնանք փաստերին:

Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նրանք նաեւ քննարկել են Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ։ Ինչո?վ է դա կարեւոր։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պաշտոնը զբաղեցնում է 3 տարի։ Ադրբեջանը 2020-2023-ի իրադարձություններից հետո ցանկանում է հասնել ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի (համանախագահներ՝ ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) վերացմանը։ Քանի որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության վերջին մարդը չէ, սիկ Սինիրլիօղլուն նաեւ Ադրբեջանի գլխավոր դաշնակից երկրի քաղաքացի է, ապա նրա նշանակմամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու պաշտոնական Բաքվի շանսերը կտրուկ մեծանում են։

Հաջորդ ասպեկտը կապված է հայկական ուղղությամբ ԵԱՀԿ ներկայիս գլխավոր քարտուղարի գործունեության հետ։ Հայաստանում հիշեցին՝ Սինիրլիօղլուն եղել է Անկարայի եւ Բաքվի միջեւ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» մասնակիցը Սերժ Սարգսյանի օրոք։ ԵԱՀԿ ապագա գլխավոր քարտուղարը, որն այն ժամանակ վարչապետ Էրդողանի հատուկ դեսպանորդն էր, Երեւան է ժամանել 2010 2-ի ապրիլի 7-ին, որտեղ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հենց Սինիրլիօղլուն այն ժամանակ Հայաստանի երրորդ նախագահին առաջարկեց Վաշինգտոնում հանդիպել Էրդողանի հետ, ինչն էլ տեղի ունեցավ 2010թ. ապրիլի 12-ին։ Հայտնի է՝ Սարգսյանը չկարողացավ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որն Անկարայից պահանջում էր օգնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը պաշտոնական Բաքվի պայմաններով, ինչն էլ արվեց 2020-2023-աններին՝ նիկլորի օրոք։ Սինիրլիօղլուի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելն Անդրկովկասում քաղաքական ակտիվության աճի յուրօրինակ նշան է, որտեղ Անկարան եւ Բաքուն ձգտելու են Հայաստանի իշխանություններից կատարել բոլոր պայմանները՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք իրավաբանական ճանաչելը, Սահմանադրության փոփոխությունները եւ Իրանից կախվածությունը վերացնելու համար Զանգեզուրի արտատարածքային միջանցքի բացումը։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց Ասադի տապալումը մեծացնում է Անկարայի շանսերն Անդրկովկասյան ուղղությամբ։ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին պայքարում է Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման դեմ: Մինչդեռ 2020 2-ի փետրվարի 13-ին Իդլիբում տեղի ունեցած էսկալացիայի ժամանակ Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Այդ ժամանակ Սիրիան Լիբանանից հետո դարձավ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչեց ցեղասպանությունը։ Այն բանից հետո, երբ Դամասկոսում իշխանության եկան Թուրքիային հավատարիմ անձինք, մեծ կասկածներ կան 1915-1922թթ ցեղասպանության ճանաչման հարցում Սիրիայի նոր իշխանությունների շարունակականության վերաբերյալ:

Այս առումով չի կարելի ուշադրություն չդարձնել եւս մեկ մանրուքի վրա։ Դեկտեմբերի 10-ին Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ Ալիեւի հետ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Եվ դատելով Բաքվի պաշտոնական հաղորդագրություններից՝ Ադրբեջանը, որը միշտ ուրախանում է ցանկացած հակռակորդների նկատմամբ Թուրքիայի հաղթանակներով, նույնպես չի նեղվում Ասադի տապալումից։ Այնպես որ, սիրիական կառավարական բանակի փախուստը հանգեցրեց ոչ միայն տարածաշրջնում ռուսական եւ իրանական ազդեցության նվազմանը, այլեւ նրանց դիրքերի խարխլմանը, ովքեր չկիսեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Եվ ամենայն հավանականությամբ, ինչպես Սիրիայի դեպքում, Արեւմուտքն իսկապես չի խոչընդոտի Անդրկովկասում թուրքական ծրագրերի իրականացմանը։

Ռուսաստանի համար Սինիրլիօղլուի ընտրությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար չի կարելի դրական իրադարձություն անվանել։ Որպես ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ՝ 2022ի փետրվարի 23-ին ԵԱՀԿ ապագա գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին հետ կանչել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը, ինչպես նաեւ կոչ է արել վերադառնալ «Մինսկի համաձայնագրերի հիման վրա երկխոսության», որը հրաժարվել է իրականացնել ուզուրպատոր Վլադիմիր Զելենսկին։ 2022ի մարտի 23ին նա ՄԱԿ-ում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ։ Իսկ 2022ի հոկտեմբերին Սինիրլիօղլուն դատապարտել էր Նովոռոսիայի վերամիավորումը Ռուսաստանի հետ: «Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը բռնակցելու Ռուսաստանի որոշումն անօրինկան է... ուկրաինական տարածքը բռնակցելու որոշումը միայն ավելի կվտանգի խաղաղության հեռանկարները։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը չեղարկել իր որոշումը եւ վերադառնալ դիվանագիտութայնը»։

Կասկածելի է՝ այդ ժամանակից ի վեր Սինիրլիօղլուի դիրքորոշումը փոխվել է։ Դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա Ռուսաստանին եւ Ուկրաինային աջակցություն է առաջարկել խաղաղ գործընթացում: Սակայն Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի հայտարրությունը, որը նույնպես ԵԱՀԿ նախագահն է, ավելի անկեղծ ու պարզ էր․ «Ուկրինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ոչ միայն միլիոնավոր կյանքեր խլեց, այլեւ հարցականի տակ դրեց Եվրոպայի անվտանգության ճարտարապետության բուն հիմքերը։ Ահա թե ինչու մենք գիտակցված որոշում կայացրեցինք Ուկրաինան դնել մեր աշխատանքի կենտրոնում ... այս կազմակերպությունը նախ եւ առաջ կարեւոր նշանակոթյուն ունի ինքներս մեզ հիշեցնելու՝որ նրանք խախտում են նույն Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը նրանք ստորագրել են 49 տարի առաջ»։

Ընդհանուր առմամբ, Հարավսլավիայի արյունալի փլուզումից, ԽՍՀՄ փլուզումից, Կոսովոյի նախադեպից եւ Ուկրաինական ղեկավարությանը Մինսկի համաձայնագրերը չկատարելու եւ Ուկրաինայի զինված ուժերը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ բլիցկրիգի նախապատրաստելու համար անձնատուր լինելուց հետո ԵԱՀԿ նախագահը Ռուսաստանին մեղադրում է ակտը խախտելու մեջ, որի սկզբունքները բազմիցս խախտվել են Արեւմուտքի երկրների կողմից: Հավանաբար, ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարի օգնությամբ Թուրքիան պատրաստվում է առաջ տանել «ճղճիմ խախաղություն», որով Ռուսաստանը չի հասնի Ուկրաինայի ապազգայնացմանն ու ապառազմականացմանը։

Մենք չենք կարող Սիրիայի համար պայքարել սիրիական կառավարական բանակի փոխարեն, բայց մենք կարող ենք դասեր քաղել սիրիական եւ ղարաբաղյան հակամարտություններից, որպեսզի չընդունենք Թուրքիայի եւ նրա արեւմտյան դաշնակիցների առաջարկները հրադադարի, ռազմական գործողությունների սառեցման վերաբերյալ, հատկապես, երբ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գտնվել Ռուսաստանի տարածքում։



Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի