|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել է Կենտրոնական զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն և Շերամին նվիրված արձանախումբը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ է կրել ու դեֆորմացվել, վնասվել են հիմնականում արձանների ձեռքերի ու ոտքերի հատվածները:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի գիշերը` ժամը 03:04-- սահմաններում: «Օպել» մակնիշի մեքենան բախվել է քանդակին և վնասել այն: Արձանի կրած վնասի չափի մասին կհստակեցվի ավելի լուրջ ուսումնասիրությունից հետո:
Լուսանկարը` Մանվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից