կարևոր
17122 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-23 17:43
Տարածաշրջան Քաղաքական

Թուրքիան Անդրկովկասում կրկին գործարկում է 3+3 ձեւաչափը

Թուրքիան Անդրկովկասում կրկին գործարկում է 3+3 ձեւաչափը

3+3 ձեւաչափով արտգործնախրարների հաջորդ հանդիպումը մոտ ժամանակներս տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա հիշեցրել է՝ պլատֆորմի մասնակից ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում: 3+3 տարածաշրջանային հարթակի՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին նիստը, սակայն առանց Վրաստանի մասնակցության, տեղի է ունեցել 2021ի դեկտեմբերին Մոսկվայում։ Ըստ մտահղացման՝ այդ ձեւաչափը կոչված է տարածաշրջնային անվտանգություն ստեղծել առանց Վաշինգտոնի եւ Բրյուսելի մասնակցության։ Սակայն նման դիրքորոշումը չի պաշտպանել Վրաստանը։ Այնուհետեւ 2023ի նոյեմբերին Թեհրանում ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում տեղի ունեցավ 3+3 ձեւաչափի մասնակիցների առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով։ Այն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Անդրկովկասի առանցքային խնդիրների շուրջ 3+3 ձեւաչափը առաջարկվել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, Հայաստանը դրական էր վերաբերվել դրան, իսկ Թբիլիսին չցանկացավ մասնակցել նախաձեռնույթանը։ Այնպես որ, դե ֆակտո խոսքը 2+3 հանդիպման մասին էր։ Ի՞նչ է լինելու հիմա: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Միանգամից նշեմ՝ ի սկզբանե Վրաստանը չէր մերժում տարածաշրջանային ինտեգրման գաղափարը, սակայն ԱՄՆ - ի ճնշման ներքո նա այլընտրանքային մոդել էր առաջարկում՝ բանակցություններ ոչ թե 3+3, այլ պարզապես 3 ձեւաչափով՝ առանց հարեւանների՝ ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցության։ Տեսականորեն, աշխարհաքաղաքականույթան տեսանկյունից, նման նախագիծը թվում էր հետաքրքրաշարժ, բայց գործնականում անհնար էր այն իրականացնել նախկին պայմաններում՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցութոյւնների ապաշրջափակման արագացման եւ ավելի սերտ համագործակցության հաստատման հարցում Վրաստանի արեւմտյան գործընկերների անշահախնդրության պատճառով: Ընդ որում, Արեւմուտքը ոչ մի այլընտրանքային լուծում չի առաջարկել։ Ավելին, իրենց մասին զգացնել էին տալիս հենց «վեցնյակի» անդամների՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ դրսից բերված տարաձայնություններն ու շփումները։Սակայն հիմա, երբ Արեւմուտքը սկսել է քաղաքական օստրակիզմի ենթարկել Վրաստանին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով, Թբիլիսին եւ Երեւանը, կարծես, կարող են տեղերով փոխվել։ Այս համատեքստում շատ խորհրդանշական է հնչում հենց Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը՝ առաջիկայում Թուրքիայում 3+3 ձեւաչափով արտգործնախարարների գագաթնաժողով անցկացնելու մասին։

Հայաստանը չի կարող այն անտեսել թեկուզ այն պատճառով, որ ձգտում է Թուրքիայի հետ հարաբերույոթւնների կարգավորմանը։ Իսկ Վրաստանը կարող է մասնակցել դրան Արեւմուտքի հետ իր դիմակայության գործոնի պատճառով, թեեւ Թբիլիսին փորձում է առայժմ շրջանցել այդ թեման, որպեսզի չմեղադրվի Ռուսաստանի հետ համագործակցության մեջ։ Վրաստանում իրավիճակը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին շարունակում է մնալ լարված։ Ուստի, եթե 3+3 ձեւաչափի երկրների արտգործնախարարների հանդիպումը կայանա, ապա, հնարավոր է, Վրաստանը դրան մասնակցի դիտորդի դերում՝ «ելնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ հարգանքից»,-դատողություններ է անում Տարասովը։

«Մյուս կողմից, թեեւ Անդրկովկասում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ռազմավարական շահերը չեն համընկնում, նրանց միավորմանը դրդում է տարածաշրջանային գործերում այլ օտարերկրյա խաղացողների ներգրավման իրական ռիսկը, ինչում վերջին շրջանում շատ է ջանում Հայաստանը, որը շեղվում է դեպի եվրատլանտյան կողմնորոշում։ Այնպես որ, առայժմ 3+3 ձեւաչափը շարունակում է գոյություն ունենալ գաղափարի կամ նախագծի մակարդակով՝ դրա հավանական մասնակիցների միջեւ պարբերաբար սրվող հարաբերությունների ֆոնին։ Որպեսզի այն դառնա համագործակցության, բանակցությունների իրական հարթակ, որպեսզի տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերույունները խաղաղ հունի մեջ մտնեն, անհրաժեշտ է այսպես կոչված պատմական ժամանակ։ Ուստի նրա ապագան դժվար է կանխատեսել», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի