|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավարման հարցն ապագայի համար գլխավոր խնդիրն է ոչ միան Հայաստանի, այլ հայ ազգի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանը մեր ազգի հայրենիքն է»,-«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. ապառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ենթադրում է սահմանի բացում, ինչը կնշանակի թուրքական էժան ապրանքի ներհոսք, հայկական ընկերությունների սննկացում և դրանց վաճառքը թուրքական ընկերություններին, հայաստանից բնակչության արտահոսք՝ 10 տարում 500 հազար մարդ։
«Հայաստանի բնակչության մի մասը և սփյուռքը չեն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդյունքում՝ սփյուռքը չի գա Հայաստան»,-կանխատեսեց Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ այդ պայմաններում հյուրանոցային բիզնեսը հետ կնահանջի և թուրքական ընկերությունները կրկին կգնեն դրանք։
Մանրամասն՝ տեսանյութում։