Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ ընդդիմությունը` թե' ՀԱԿ-ից, թե' «Ժառանգությունից», սպասում է հարմար առիթի, որ օպերայի ամբողջ տարածքը ծածկի վրաններով: Այս մասին slaq.am-ին ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` հիմնավորելով իր այն պնդումը, թե ինչու ոստիկանությունը թույլ չի տալիս վրան տեղադրել հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանի համար:
Ոստիկանապետի խոսքերով` իր թույլատվությունը կհանգեցնի նրան, որ որոշ ժամանակ անց օպերայի տարածքը կվերածվի գնչուական ճամբարի, մինչդեռ օպերան պատմամշակութային կոթող է և այդ տարածքում կողքերը փակ վրան տեղադրել պարզապես չի կարելի:
Slaq.am-ի հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ տարբերություն անձրևանոցի և վրանի միջև, մանավանդ, անձրևանոցն անարգել կրկին տեղադրվել է, ոստիկանապետը պատասխանեց. «Անձրևանոցին դեմ չենք, մենք թույլ ենք տվել, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ջեռուցման հարցն էլ ենք լուծել: Եվ ձեզ ասեմ, պարոն Հովհաննիսյանը շատ գոհ է մեզնից, բայց չգիտես ինչու կողքի մարդիկ են դժգոհ: Իսկ վրանները շատ վտանգավոր են, ես լավ գիտեմ, թե ինչեր են տեղի ունենում այդ վրաններում, մենք դա թույլ չենք տա»:
Թե ի՞նչ նկատի ուներ պարոն ոստիկանապետը, և վրաններում այդ «տեղի ունեցողը», իր կարծիքով, ինչպիսի՞ հետևանքների կարող է հանգեցնել, չպարզաբանեց, պարզապես նույն խորհրդավորությամբ կրկնեց. «Պատմությունը ցույց է տվել, ես էլ լավ գիտեմ, թե ինչեր են լինում այդ վրանների պատերի ներսում, բայց դա Ձեր մտածածը չի»: