Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն գլխավորում է Ռումինիայի նախագահական ընտրությունները՝ քվեաթերթիկների 98,66%-ի հաշվարկից հետո, հաղորդում է AFP-ն։ Նա ստացել է ձայների 22,59%-ը, մինչդեռ ներկայիս վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարսել Չիոլակուն ստացել է 19,55%-ը։ Երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 8-ին։
Ջորջեսկուն նախկինում եղել է Ռումինացիների միասնության դաշինքի անդամ, սակայն հետագայում լքել է կուսակցությունը: Նա զուսպ դիրքորոշում է հայտնում ՆԱՏՕ-ին Ռումինիայի մասնակցության վերաբերյալ և հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։
Ռումինիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել երեկ՝ նոյեմբերի 24-ին, և անցկացվում են հինգ տարին մեկ։
Նախօրեին Ռումինիայի ՆԳՆ-ն հայտնել էր նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին 306 հաղորդումներ ստանալու մասին։