Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ամեն դեպքում, կլինի երկրորդ փուլ, որին կմասնակցեն Գունբա Բադրա Զուրաբովիչը և Արձինբա Ադգուր Ամիրանովիչը»,- լրագրողներին ասել է նա։
Մարշանը հավելել է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի կեսօրին։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ հոգի՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեարկությունն անցկացնելու համար 152 ընտրատեղամաս է ստեղծվել հենց Աբխազիայում և ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։
Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր տվել նոյեմբերի 19-ին Սուխումում ընդդիմության քառօրյա ցույցերից հետո։