Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իսպանացի խորհրդականներից եւ լրագրողներից բաղկացած մոտ 25 հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում է։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու եւ միջազգային հանրությանը կոչ անելու ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։
Իսպանիայի պատվիրակությունը երեկ մեկնել էր Գորիս, եւ Ինյառիտուն մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս երկու օրերի ընթացքում հասցրել են հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիներին, բժիշկներին, ինչպես նաեւ ՀՀ խորհրդարանի անդամներին եւ իշխանության ներկայացուցիչներին: Ավելին, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե առաջիկա օրերին նաեւ մտադրություն ունեն Արցախ մեկնելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու:
Հիշեցնենք, որ Ջոն Ինյարիտուն իր գործընկերների հետ միասին պատերազմի առաջին իսկ օրերից դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, մասնակցել հայերի կազմակերպած բողոքի ակցիաներին: Կոնգրեսում ելույթ ունենալով՝ նա նշել էր. «Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի եւ Միջին Արեւելքի մշտական հակամարտություններում, միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում