Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է հերթական խաբեության մասին.
«Ուրեմն, հերթական քցոցին ա։ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում։ Էս դեպքում մեքենա։Մենակ թե տակը քոմենթ գրես։ Դե հետո էլ հետդ կապնում են, քարտի տվյալները վերցնում ու թալանում։
Էրեկ երկու հազարից քիչ մեկնաբանություն էր, էսօր 3 հազարը հատեց։
Ես սրա մասին մի 8 տարի է գրում եմ, արդեն թութակ եմ ինձ ընկալում։ Բայց նույն բանը շարունակվում է։
Ու խնդիրը նաեւ սոցիալական է։ Շատերի դեպքում չես էլ կարող ասել, որ մի անգամ կվառվի, կյանքը կսովորեցնի։ Մարդիկ աղքատ են, գումար էլ չունեն քարտի վրա։ Ու սենց հ մասնակցում են էս նվեր ստանալուն ու չեն ջոգում, որ մի բան էն չի»։