|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմայի շուրջ»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գալուզինն ու Արսենյանն ընդգծել են հայ-ռուսական կապերի հեռանկարները հետագայում ևս առարկայորեն քննարկելու երկուստեք պատրաստակամությունը, հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակում հայ-ռուսական կապերի հեռանկարների հետագա առարկայական քննարկման երկուստեք պատրաստակամությունը»,- ասված է կայացած հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։