Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Middle East Eye պարբերականը, հղում անելով Թուրքիայի կառավարության անանուն աղբյուրներին, նշում է՝ իրավիճակն առաջին հերթին Մերձավոր Արեւելքում այնպիսին է, որ ԱՄՆ ընտրություններում այս երկու հավանական հաղթողներից որեւէ մեկը կարող է միայն անուղղակի ազդեցություն ունենալ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, Էրդողանը կառավարության կազմում հայտարարված կադրային փոփոխությունները տեղափոխել է «ԱՄՆ ընտրություններից հետո» ժամանակահատված:
Այս առնչությամբ թուրքական Cumhuriyet պարբերականն ուշադրություն է հրավիրում նախագահի թեկնածուների հետ Էրդողանի անձնական շփումների կարեւոր գործոնի վրա։ Թրամփի հետ դա միակ հեռախոսազրույցն է ունեցել այն բանից հետո, երբ հուլիսին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ կրակել են նրա վրա: Նախկինում երկու առաջնորդները հաճախ էին անձամբ շփվում, հեռախոսային բանակցություններ վարում, ինչը հնարավորություն էր տալիս Էրդողանին հայտարարել «ԱՄՆ նախագահի եւ Պուտինի հետ հավասար մակարդակի երկխոսության մասին», անձամբ նրանց տեղյակ պահել արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ իր փաստարկները։ Միեւնույն ժամանակ, հենց Թրամփն է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ նրա կողմից ռուսական արտադրության C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով, եթեւ, մյուս կողմից, նրան թույլ է տվել 2019ին ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում, ինչը թույլ է տվել Անկարային գրավել տարածքները եւ զրկել ԱՄՆ դաշնակից Սիրիայի քրդական զինված խմբավորումներին թուրքական սահմանով շարունակական շփումներից։ Թուրքական նախարարություններն ու գերատեսչությւնները բողոքել են, որ չեն կարողանում պատշաճ կերպով աշխատել իրենց ամերիկացի գործընկերների հետ ամերիկյան կողմից պաշտոնյաների մշտական փոփոխության պատճառով: Թուրք փորձագետներից մեկը հայտարարել է․ «Թրամփի դարաշրջանը» Էրդողանի մոտ միայն չիրականացված հույսերի հիշողություններ է առաջացնում»։
Սեպտեմբերին թուրքական դիվանագիտությունն, իբր, անհաջող փորձեր էր ձեռնարկել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Էրդողանի եւ Հարիսի հանդիպումը կազմակերպելու համար։ Սակայն Բայդենը համաձայնել է Ֆ-16 կործանիչի բազմամիլիարդանոց գործարք կնքել Անկարայի հետ այն բանից հետո, երբ Էրդողանը վավերացրել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Էրդողանը սկսել է ասել, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում դժվարությունները մնում են անկախ նախագահի անձից», եւ որ նա «ցանկանում է փոխել այդ քաղաքականությունը ԱՄՆ ընտրություններից հետո»: Նրա խոսքով՝ »Ամերիկայի հետ մենք Ֆ-35-ի խնդիր ունեցել ենք ոչ միայն պարոն Թրամփի օրոք, այն մնացել է նաեւ նրանից հետո։ Մեզ կրկին ու կրկին հիասթափեցրել են փե հանրապետականները, թե դեմոկրատները»: Մի խոսքով՝ Էրդողանը, ինչպես միշտ, խուսանավել է՝ չցուցադրելով կայուն ինստիտուցիոնալ արտաքին քաղաքականություն, թեեւ Անկարան մտադիր չէ խզել կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ եւ հրաժարվում է միանալ Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։ Բայց կա նաեւ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների գործոն Գազայի հատվածում պատերազմի ժամանակ Իսրայելի գործողությունների վերաբերյալ։ Եվ, այնուամենայնիվ, ըստ թուրքական Hürriyet թերթի՝ Անկարայում անուղղակիորեն ավելի շատ նախընտրում են Թրամփի հաղթանակը, որը կարող է վերադառնալ անձնական շփումների պրակտիկային, ավելի սերտ համագործակցություն սկսել Էրդողանի հետ ինչպես համատարածաշրջանային ուղղությամբ, այնպես էլ քրդական խնդրի լուծման հարցում։ Սակայն առայժմ, ըստ Թուրքիայի արտգործնախարարի ձեւակերպմամբ՝ «ԱՄՆ-ում քվեարկության ցանկացած արդյունք կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում»:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի