|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«ԱՄՆ դեսպանին ուղերձ եմ հղել, որի գլխավոր նպատակն է, որ դեսպանն իր դիրքորոշումը հայտնի տեղի ունեցող թիրախավորված գործողություններին։ Դեսպանությունը, որպես ՀՀ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, զորեղ աջակցություն է ցուցաբերում ոստիկանության ու արդարադատության համակարգերին, հույս ունեմ՝ ինչոր ձևով կարձագանքի»,- ասուլիսի ժամանակ ասաց Հանրային կառավարման մասնագետ, միջազգային փորձագետ, ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը։
«Ցանկալի է նաև, որ վերանայեն իրենց աջակցությունը, որը ՀՀ իշխանությունների կողմից ոչ նպատակային է օգտագործվում»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։
Միջազգային փորձագետը դիմելով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին, ահազանգեց, որ ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ ոստիկանական համակարգին տրվող տեխնիկական, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցությունն օգտագործվում է Հայաստանում ռեպրեսիվ համակարգ ստեղծելու և քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում։