Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունել են ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցել լսարաններ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջել է համալսարանում, շնորհավորել առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: «Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց և ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլև գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաև Ուսանողական գիտական ընկերության նոր ձևաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների և հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշել է Դիանա Գալոյանը: