Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լաչինի ճանապարհը բաց է, վերջին երկու ամսվա ընթացքում այնտեղով անցել է ավելի քան հազար մեքենա։ Նրանց թվում են ռուս խաղաղապահներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության ներկայացուցիչներին պատկանող մեքենաներ։
Այս մասին Լաչինի միջանցքի շրջափակման հարցով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կայացած քննարկման ժամանակ ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Ջաֆարովը։ Միաժամանակ, նա մեղադրանքներ է հասցեագրել հայկական կողմին՝ պնդելով, թե Երևանը չի կատարում «Զանգեզուրի միջանցքի» մասով և այլ հարցերով ստանձնած իր պարտավորությունները։
Բացի այդ, ադրբեջանցի պատվիրակն անդրադարձել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին և նշել, որ վերջինս Մոսկվայից է տեղափոխվել Ստեփանակերտ՝ դա բնութագրելով իբրև քաղաքական ծրագիր։
Ջաֆարովը նաև հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը ցանկանում է Փաշինյանի փոխարեն դառնալ վարչապետ։