Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու անելիքները, օրակարգում ընդգրկված նախագծերը։ Մեր տեղեկություններով՝ հատկապես խոսվել է ԵՄ դիտորդների համաձայնագրի մասին, որը ներկայացված է ԱԺ վավերացմանը: Հայկ Կոնջորյանը թիմակիցներին փոխանցել է, որ ընդդիմությունը ծանր է տանում այդ համաձայնագիրը, եւ ենթադրվում է, որ կոշտ ելույթներ են ունենալու, ուստի պետք է համարժեք պատասխաններ ունենալ։ Հանձնարարվել է նաեւ պատգամավորներին՝ ակտիվ հանդիպումներ սկսել արցախցիների հետ, լսել նրանց խնդիրների մասին եւ բարձրաձայնել՝ ցույց տալով, որ մտահոգված են արցախցիներով։
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է տրվելու` ընդհուպ նշվելու է, որ արգելվում է դիտորդներին ձերբակալել կամ կալանավորել: Նման անձեռնմխելիություն Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն: