Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժումը» առաջիկա օրերին հերթական հավաք-քննարկումն է իրականացնելու:
Հոկտեմբերի 9-ին՝ Դատախազության հավաքից հետո, որի ընթացքում «փաթեթներ» հանձնվեցին Գլխավոր դատախազին եւ Նիկոլ Փաշինյանի ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ քրգործեր հարուցելու հայտեր ներկայացվեցին, շարժման անդամները պատրաստվում են նոր հավաքի:
Թեեւ մեզ հետ զրույցում նշեցին, որ օրը եւ վայրը «գաղտնի» է, դեռ չեն ցանկանում հանրայնացնել, բայց ասացին, որ, հավանաբար, այն կկայանա հենց հաջորդ շաբաթ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավաքը քննարկման ֆորմատով է լինելու, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է առաջիկա անելիքները եւ շարժման ծրագրերը, քննարկվելու է նաեւ մեր երկրում ստեղծված իրավիճակը»։