կարևոր
889 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-12 10:31
Հասարակություն

Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»

Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը առաջին անգամ չէ, որ անհեթեթ որոշում է կայացնում՝ միտում ունենալով ոչնչացնել հայկականը: ArmLur.am-ին դիմած ուսուցիչները դեռ անցած ամիս էին պատմում, որ դպրոցներին ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար:

ArmLur.am-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ-ի մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանն ասել էր, որ դա անհեթեթություն է, եւ նման հրահանգ նախարարության կողմից չկա: Հավելյալ տեղեկության համար հորդորել էր գրավոր հարցում ուղարկել նախարարությանը: ArmLur.am-ը ուղարկել էր գրավոր հարցումը եւ այժմ ստացել է պատասխանը, որտեղ նշված էր հետեւյալը.

«Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի 15-րդ կետով սահմանված՝ հանրակրթական ծրագրերի 7 ուսումնական բնագավառներից մեկը «Արվեստ եւ արհեստ» բնագավառն է։

Այն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի եւ ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով եւ նպաստում է Ժողովրդական ավանդույթներին եւ մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն»։

Ինչպես նամակում էր նշվում՝ «Արվեստ եւ արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն եւ դեկորատիվ-կիրառական արվեստ (744) ուսումնական առարկաներով՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով: «Միաժամանակ հայտնում ենք, որ կրթական քաղաքականության ներդրման հավասար մոտեցում ցուցաբերելու սկզբունքից ելնելով՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից միջոցառման շրջանակում վերապատրաստված մասնագետները կարող են դասավանդել «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի առարկաներից որեւէ մեկը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին բավարարելու դեպքում», – գրված էր նամակում»։