Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ի պատասխան` ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ելույթ ունեցավ: Ըստ նրա` վարչապետի պատասխան ելույթը ուղղակի ցուցանիշ էր այն բանի, որ քննադատություն լսելու լուրջ պրոբլեմ ունի կառավարությումը:
«Նա իր ելույթում մեզ վերագրեց թեզեր, որոնք մենք չենք ասել, և ջախջախեց այդ թեզերը: Բնականաբար, իմանալով շատ լավ նրա այդ հնարավորությունները` մենք զարմացած չենք, բայց զարմացած ենք`իշխանությունը կարո՞ղ է այդքան անհանդուրժող լինել: Ավելին` երբ խոսում էինք ձեռ առնելու մասին, և երբ առաջին օրը պարոն վարչապետը ասում էր տիկին Գրիգորյանին` լավ տեսք ունեք, ու հիմա շարունակում է նույն Գրիգորյանի ասած` կարմրախայտի թեման, կարծում եմ, վարչապետը պիտի ներողություն խնդրի իր նախկին գործընկերոջից: Ընդհանրապես, ընդդիմության վրա գոռալ-ճվալու... Մյուս անգամ մեզ չասեք`ինչ անենք, Դուք մեզ դա չեք կարող ասել, պարո'ն վարչապետ: Դուք մեզ չեք կարող ասել`ինչ ասենք ու ինչ չասենք: Բարի գալուստ խորհրդարան»,- ասաց Մարուքյանը:
Հավելենք, որ քիչ առաջ կառավարության ծրագիրն ընդունվեց ձայների` 82 կողմ և 37 դեմ հարաբերակցությամբ: