կարևոր
1753 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-29 11:40
Հասարակություն

«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է՝ մարտնչել հայոց ինքնության դեմ»․ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Մայր Տաճարից

«Տիրոջ ողորմած կամքով, միասնական աղոթակցությամբ կատարեցինք Քրիստոսահիմն Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ Նոր մյուռոնով վերաօծված մայր տաճարը վերստին իր դռներն է բացում մեր հատավատոր զավակների առջև»,- Մայր Տաճարի վերաօծման արարողության ժամանակ իր ուղերձում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Այս նվիրական սրբավայրում է մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման, որըև իրականություն է դարձել մեր ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ ու աննկուն պայքարով»,- նշեց ՎեհափառՀայրապետը։

 «Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելիության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության ու Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության։ Սուրբ Էջմիածինը Աստծո մշտնջենական ներկայությունն է մեր կյանքում»,- նշեց Գարեգին Երկրորդը։

Նրա խոսքով՝ Հայոց եկեղեցին բազմիցս ենթարկվել է հարձակումների ու հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները։

«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է՝ մարտնչել հայոց ինքնության ու գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմները անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց եկեղեցին»,- ասաց Վեհափառ Հայրապետը։

Նշենք, որ Մայր Տաճարի վերաօծմանը ներկա է Նիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը։


Մանրամասն՝ տեսանյութում։