Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է․ «Փորձենք ՄԱԿ-ի գագաթնաժողովի մյուս մասնակիցների աչքերով նայել Հայաստանի ներկայացուցիչներին եւ հասկանալ, թե նրանք ինչ տպավորություն կազմեցին մեր երկրի մասին, եթե ամենօրյա ռեժիմով չեն հետեւում մեր տարածաշրջանի իրադարձություններին: Ահա, ՀՀ վարչապետն ու իր կինն անհոգ դեմքով շրջում են Նյու Յորքում, տարբեր միջոցառումների են մասնակցում, հանդիպումներ ունենում կարեւոր ու անկարեւոր, Հայաստանի հետ առնչություն ունեցող եւ չունեցող պաշտոնյաների հետ: Եվ անգամ հեծանիվ են վարում Նյու Յորքում, ինչպես աշխարհի ամենաանդարդ երկրի ներկայացուցիչներ, որոնց միակ խնդիրն առողջ ապրելակերպն է: Հետո Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիայի տուն, Թուրքիայի նախագահի ձեռքից նվեր է ընդունում նրա գիրքը եւ անչափ երջանիկ ժպիտով նկարվում նրա կողքին: Նրա կինն էլ Էրդողանի կնոջ հետ է ջերմ շփվում եւ ժպիտը դեմքին` լուսանկարվում:
Ապա Հայաստանի վարչապետն իմացաբանական ճառ է ասում ապագայի, լավատեսության, նաեւ` «լավ ասենք, որ լավ լինի» թեմաներով եւ խոսում է խաղաղությունից, պայմանագրեր կնքելուց, խաղաղության խաչմերուկ եւ Միջին միջանցք բացելու հեռանկարից: Ասում է, որ իր նախորդ ելույթների ուղերձը փակուղին էր, իսկ հիմա ինքն ավելի քան լավատես է, որովհետեւ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»: Եվ ուշիմ աշակերտի նման թվարկում է, թե ինչեր է արել եւ դեռ ինչերի է պատրաստ՝ այդ թուղթը ստորագրելու համար, ու անգամ ներկուլիսային մի սցենար է բացահայտում` այ, եթե պայմանագիրը ՀՀ ՍԴ-ում քննարկվի եւ ճանաչվի Սահմանադրությանը հակասող, այդ ժամանակ մեր Սահմանադրությունը կփոխենք: Խղճուկ պահվածք, որին հետեւող յուրաքանչյուր հայ ամոթից ուղղակի գետինն է մտնում»։